«Եթե Իրաքից հեռանանք գործը չավարտած՝ թշնամին կգա մեր տուն»,- նախօրեին հայտարարել է Ջորջ Բուշը: «Հիմա Ներկայացուցիչների պալատը քննարկում է բանաձեւ, որը դատապարտելու է մեր նոր ռազմավարությունը: ԱՄՆ պատմության մեջ դա կլինի 1-ին դեպքը, երբ Կոնգրեսը նախ` որոշում է մարտի դաշտ ուղարկել նոր հրամանատարի, ապա՝ քվեարկում այն ծրագրի դեմ, որը հրամանատարն առաջարկել է հաղթելու համար»,- ասել է նա՝ քննադատելով ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներին, որոնք չեն ցանկանում լրացուցիչ ուժեր ուղարկել Աֆղանստան: