Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հինգշաբթի օրը հայտարարել Է դրամական բարենորոգում անցկացնելու եւ գնաճի զսպման միջոցառումների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ազգային դրամական միավոր բոլիվարը կարժեմեծացվի: Վենեսուելական փողերն այդ ժամանակ կկորցնեն միանգամից երեք 0: Ներկայիս փոխարժեքը կազմում է 2150 բոլիվար 1` ամերիկյան դոլարի դիմաց: Այս քայլերի պատճառը բարձր գնաճն է։ Անցյալ տարվա 17%-անոց գնաճը եղել է ամենաբարձրերից մեկը Լատինական Ամերիկայում: Իսկ հունվարին արձանագրվել է գնաճի 2% աճ։ Գնաճի զսպման նպատակով նաեւ վերացվում է ավելացված արժեքի հարկը՝ մսի, թռչնամսի, կաթի, եգիպտացորենի եւ մի շարք այլ պարենային ապրանքների արտադրության համար: Իսկ մյուս բոլոր ապրանքների եւ ծառայությունների ԱԱՀ-ն 14%-ից իջեցվում է մինչեւ 9%: Հարկային մուտքերի նվազումը փոխհատուցելու համար բարձր հարկեր են սահմանվելու պերճանքի առարկաների՝ ներկայացուցչական դասի ավտոմոբիլների, զբոսանավերի, անշարժ գույքի եւ, հնարավոր է, ժառանգության համար: