ՆԱՏՕ-ն համոզո՞ւմ է Ադրբեջանին

20/02/2007

Ադրբեջանական «Զերկալո» թերթը գրել է, թե նախորդ վեց ամիսների ընթացքում «ՆԱՏՕ-ն Բաքվին համոզում է պաշտոնապես դիմել դաշինքին անդամակցության խնդրանքով, սակայն Ադրբեջանը խուսանավում է»: Ըստ թերթի, այդ առաքելությունը դրվել էր Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի վրա: Վերջինս այս տարվա գարնանը նորից ժամանելու է Բաքու: Շաբաթվա սկզբից Ադրբեջանում է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների խումբը, որն ուսումնասիրում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: