Հինգշաբթի երեկոյան խմբագրության (Խորենացի փողոցի թիվ 34) շենքի մոտ անհայտ անձինք հրկիզել են «Իմ իրավունքը» թերթի եւ «Panorama.am» կայքի սեփականատեր, ՀՀ Արդարադատության նախարարի նախկին մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի «Նիսան-էքստերա» մակնիշի ջիփ ավտոմեքենան: «Ես ոչ մի այլ գործունեություն չեմ ծավալել, այլ դաշտում խնդիրներ չունեմ: Ոչ մի տեղից ճնշումներ ու սպառնալիքներ չեն եղել: Դա կապված է միայն իմ մասնագիտական գործունեության հետ»,- ասում է Ա. Սաղաթելյանը: Նրա հավաստմամբ՝ այդ դեպքը չի ազդելու թերթի եւ կայքի աշխատանքների վրա: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, եւ նախաքննությունը վարում է Էրեբունու ոստիկանության բաժինը: Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ պատասխանեցին, թե դեռ ոչ մի նոր բան չունեն ավելացնելու: