Պահպանեք բնությունը

13/02/2007

Հունվարին Բնապահպանական տեսչության աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում կազմվել է բնապահպանական օրենսդրության խախտման փաստի հայտնաբերման մասին 27 ակտ, որոնց հիման վրա հաշվարկվել է վարչական տուգանք` 1 մլն 440 հազար դրամ գումարի չափով, ինչպես նաեւ` բնությանը հասցված վնասի գումար` շուրջ 8,5 մլն դրամի չափով: Առգրավվել է 5 ինքնաշեն ձկնորսական ցանց, 1 ինքնաձիգ հրացան: Բացի այդ, հայտնաբերվել է 1 փասիանի, 2 այծյամի եւ 1 բեզոարյան այծի մսեղիք: