Ավելուկ

09/02/2007

Բաղադրությունը: Ջուր` 91-92%, ազոտային նյութեր` 2,75%, ճարպեր` 0,4%, էքստրակտային նյութեր` 3,5-4%, բջջաթաղանթ` 0,6%, մոխրացող նյութեր` 1,2-1,3%, վիտամիններ` A` 5 մգ, C` 12-14 մգ:

Կիրառությունը: Դիսկորիդը եւ Հալենը բույսի արմատների եփուկը կիրառել են դիզենտերիայի դեմ: Րոշչֆորն ավելուկի հյութով բուժել է տենդի այնպիսի դեպքեր, երբ ոչ մի այլ դեղամիջոց չի օգնել:

Բուխանն ավելուկը կիրառել է դեղնախտի եւ ցինգայի դեպքում: Կովկասում արմատներն ու սերմերն օգտագործում են որպես պնդացնող, լուծը վերացնող միջոց, իսկ ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` սերմերն օգնում են արյունահոսությունների դեպքում. արմատը ծեծել, խառնել քացախի հետ եւ դնել վերքի վրա: