Ես` քեզ, դու` ինձ

07/02/2007

Կարծես թե սկսում են իրականանալ այն կանխատեսումները, որ մի շարք կուսակցություններ չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, սակայն կոչ են անելու ընտրողներին` իրենց ձայնը տալ Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությանը: Մեր տեղեկություններով` մոտ օրերս նման հայտարարություն է անելու Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը: Միեւնույն ժամանակ մեծամասնական ընտրակարգով Երեւանի Կենտրոնի ընտրատարածքներից մեկում կառաջադրվի այդ կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանը, որի թեկնածությունը, բնականաբար, կպաշտպանվի արդեն «Դաշինքի» կողմից: