Ադրբեջանի հեռահաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը երեկ կոչ է արել հայաստանցի եւ ադրբեջանցի հակերներին` դադարեցնել «ինտերնետային պատերազմը» միմյանց կայքերի դեմ: «Կարծում եմ, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ստորագրեն Եվրախորհրդի կիբեռհանցագործության վերաբերյալ կոնվենցիան եւ պահպանեն դրա դրույթները: Խորհուրդ եմ տալիս հայ եւ ադրբեջանցի հակերներին` դադարեցնել նման բաները»,- ասել է նախարարը: