Տարբերություններ կան

03/02/2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մելզլյակովը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ համանախագահներն այժմ աշխատում են փետրվարի երկրորդ կեսին Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Հարցին, թե տարբերվո՞ւմ են արդյոք ընդունելի զիջումների սահմանները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար, Մերզլյակովը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ, իհարկե, մոտեցումներում կան տարբերություններ, բայց դա չի նշանակում, որ դրանք անհաղթահարելի են: Հավատացեք, յուրաքանչյուր հանդիպում (արտգործնախարարների) եւս մեկ փոքր քայլ է բազային սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ»: