Վարչակազմը կընդդիմանա

03/02/2007

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնը երեկ ասել է, թե Սպիտակ տունը գործուն կերպով կընդդիմանա Կոնգրեսում ներկայացված բանաձեւին, որով ցեղասպանություն է որակվում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին 1,5 միլիոն հայերի կոտորածը: «Վարչակազմն ակտիվորեն կաշխատի Կոնգրեսի հետ: Բուշի վարչակազմի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել»,- ասված է դեսպանի տարածած հայտարարության մեջ, որում դարասկզբին տեղի ունեցածը որակվում է «ողբերգական իրադարձություններ»: Նախօրեին հանրապետական Ադամ Շիֆը եւ այլ հայտնի կոնգրեսականներ ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: