Էլեկտրաէներգիայի լարման կտրուկ տատանումների հետեւանքով երեք ամսվա ընթացքում «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն կրել է շուրջ 18-20 հազար դոլարի ուղղակի վնաս: Այդ մասին երեկ նշեց ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Ավետիքյանը: Այդ խնդրի պատճառով սարքավորումների կանգ առնելը հանգեցրել է նաեւ արտադրանքի ծավալների նվազման: Ըստ Գ. Ավետիքյանի` լարման տատանումներից հուսալի պաշտպանության համար անհրաժեշտ է հավելյալ սարքավորումների տեղադրում, որոնց արժեքը համազոր է նոր ձեռնարկություն կառուցելու ծախսերին: