Երեկ Թել Ավիվի օկրուգային դատարանը Իսրայելի արդարադատության նախկին նախարար Հայիմ Ռամոնին մեղավոր է ճանաչել անառակության մեջ: Կառավարությունում աշխատած մի զինծառայողուհի Ռամոնին մեղադրել է այն բանում, որ նա անցյալ տարվա հուլիսին բռնությամբ համբուրել է իրեն: Դրանից անմիջապես հետո նախարարը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ արդարացնող դատավճռի եւ նախկին պարտականությունների կատարմանը վերադառնալու հույս ունի: Դատից մի քանի ժամ առաջ վարչապետի շրջապատում հայտարարել են, որ Ռամոնը կարող է կառավարություն վերադառնալ, «նույնիսկ եթե դատավճիռը մեղադրական լինի, բայց համարժեք»: Տվյալ մեղադրանքով առավելագույն պատիժը կարող է հասնել երեք տարվա ազատազրկման։