Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին, որը երկրի նախագահի թեկնածու է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունից, հայտարարել է մարտի վերջին իր պաշտոնը թողնելու մտադրության մասին: «Նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկի պահին ես նախարար չեմ լինի»,- ասել է նա: