«Մենք չենք ցանկանում բացել Հայաստանի հետ սահմանը»: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Թրենդ» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի Իգդիրի նահանգի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Քեմալ Արսլանը: Նա նշել է, որ «Իգդիրի գործարարները սահմանի բացում չեն ցանկանում նախեւառաջ այն պատճառով, որ Հայաստանը մինչեւ այժմ բռնազավթած է պահում ադրբեջանական հողերը»: «Բացի այդ, Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ, չի ճանաչում նրա ներկայիս սահմանները: Հայաստանը նաեւ չհիմնավորված առաջադրում է Օսմանյան Կայսրության ժամանակներում հայերի ցեղասպանության հարցը»,- հավելել է Ք. Արսլանը: