Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի առողջության վերականգնումը շատ լավ է ընթանում: Նախօրեին նման հայտարարություն է արել Կուբայի ժողովրդական իշխանության ասամբլեայի նախագահ Ռիկարդո Ալարկոնը: Նա հավաստիացրել Է, թե Կաստրոն նախկինի պես գլխավորում է երկիրը, չնայած հուլիսի վերջին պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես հանձնել է իր եղբորը: