20-րդ դարի վերջին` 21-րդ դարի սկզբին աշխարհում, բացի արդեն գոյություն ունեցողներից, ի հայտ են եկել նաեւ նոր գլոբալ սպառնալիքներ: Եթե արդեն հայտնի սպառնալիքները՝ սովը, պատերազմները, հիվանդությունները, ահաբեկչությունը, մարդկության կողմից գիտակցվել են բավականին վաղուց, ապա նորագույն սպառնալիքներից մեկը հայտնվել Է բոլորվին վերջերս, բայց արդեն սերմանում Է եթե ոչ մահ, ապա ավերածություններ: Նոր չարիքն սպառնում է մարդկային փոխհարաբերություններին եւ այն կոչվում է «անձնական համակարգիչ»: Ըստ «Արմենպրեսի», գոնե այսպես են պնդում Միացյալ Նահանգների «Քելտոն ռիսերչ» հետազոտական ֆիրմայի մասնագետները: Հասարակական կարծիքի հարցման արդյունքների ուսումնասիրման ընթացքում պարզվել է, որ հետազոտությանը մասնակցած ավելի քան հազար չափահաս ամերիկացիների 65 տոկոսն ավելի շատ ժամանակ է անցկացնում համակարգչի առջեւ, քան իր ամուսնու կամ զուգընկերոջ հետ: