ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում շարունակվում է ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպությունների նոր տնօրենների հաստատման գործընթացը: «Արմենպրեսի» թղթակցին տեղեկացրել են, որ երեկ կայացած նիստում Ակադեմիայի նախագահությունը Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերահաստատել է գործող տնօրեն, ԳԱԱ թղթակից-անդամ Սեւադա Հովհաննիսյանին: