2005-ին գազը չի թանկանա

07/05/2005

«Եթե սահմանի վրա գազի գնի փոփոխություն չլինի, «ՀայՌուսգազարդը» 2005թ. նոր հայտով ներկայանալու մտադրություն չունի»,- լրագրողների հետ իր ճեպազրույցում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: 2005թ. «ՀայՌուսգազարդը» նպատակ ունի մեծացնել Ռուսաստանից բնական գազի ներկրումը մինչեւ 1,7 մլրդ խմ՝ 2004-ի 1,3 մլրդ-ի փոխարեն: Պարոն Կարապետյանի հավաստմամբ` Հայաստանում գազի սպառումն աճել է սպառողների բոլոր խմբերում. բնակչության կողմից սպառումն ավելացել է 46%-ով, նույնքան ավելացել է նաեւ արդյունաբերության բնագավառում, իսկ առեւտրային կառույցներում՝ մոտ 25%-ով: Սպառման ընդհանուր ծավալում բնակչության մասը կազմում է 17%: Գազի սպառման ավելացման հետ միաժամանակ կրկնակի աճել է նաեւ վթարների թիվը, որը պարոն Կարապետյանը պատճառաբանեց հիմնականում սպառողի անփութությամբ ու ինքնագործունեությամբ:

Ա. Ա.