Երկու նախագահներն ու մեկ դերասանը

16/01/2007

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Սուրբ ծննդյան օրերին գտնվում էր Ուկրաինայում, ուր նա ժամանել էր երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ նրա ընտանիքի հրավերով: Դերասանը լրագրողներին ասել է, որ իր այցը «ընկերական» է, իսկ նախագահ Յուշչենկոն իր լավ բարեկամն է: Նա ցանկացել է դահուկ քշել, սակայն ափսոսել է, որ Ուկրաինայում ձյուն չկա: Ուկրաինայի նախագահին հյուր է եկել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: