Վերջերս «Իրավունք» թերթը մի տեղեկատվություն էր տարածել, թե «ըստ մեր տեղեկությունների, «168 Ժամ» թերթի եւ այդ թերթի հիմնադրած «Պրեսսինգ» ակումբի գործունեությունն անուղղակիորեն վերահսկվում է Տիգրան Հակոբյանի կողմից»: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «168 Ժամ» թերթն ու այդ թերթի հիմնադրած «Պրեսսինգ» ակումբը որեւէ մեկի կողմից չեն վերահսկվում` ո՛չ ուղղակիորեն, ո՛չ անուղղակիորեն: Ինչ վերաբերում է «Իրավունք» թերթին, ապա բարեկամաբար խորհուրդ ենք տալիս` այդ թերթի երկրորդ էջի «Բամբասանք» խորագիրը տեղափոխել առաջին էջ եւ մեծ-մեծ տառերով տպագրել ամենավերեւում: Այդպես ավելի ազնիվ կլինի:
«168 Ժամ»