Կարտոֆիլ

29/12/2006

Բաղադրությունը: Ջուր` 76-77%, ածխաջրեր` 19-20%, ազոտային նյութեր` 2-3%, բջջաթաղանթ` 0,9-1%, ճարպեր` 0,2-0,25%, մոխրացող մնացորդ` 0,9-1%, 10 մգ վիտամին C, 0,1 մգ B1, 0,9-1 մգ երկաթ, սպիտակուցներ, բազմաթիվ ֆերմենտներ, միկրո եւ մակրոէլեմենտներ:

Կիրառությունը: Բժիշկ Նոշը կարտոֆիլը մեծ հաջողությամբ օգտագործում է լորձաթաղանթների քրոնիկական հիվանդությունների, ցինգայի, մարսողության խաթարումների, միզափամփուշտում ավազի առկայության, փորկապության, ասցիտի դեպքում: Հում տրորված պալարները դնում են մարմնի վառված մասերին:

Մուսեի տվյալներով` եփած կարտոֆիլը շաքարախտով հիվանդների մոտ փոխարինում է հացին (օրվա ընթացքում օգտագործել 1-1,5 կգ):

Մոգրելը հաջողությամբ կարտոֆիլի հյութը կիրառել է ստամոքսի բարձր թթվայնությունը բուժելու համար:

Հաաբեն օրական 150 գր կարտոֆիլի թարմ հյութի կիրառությամբ բուժել է փորկապությունը, հյուծվածությունը, ստամոքսի խոցը:

Գաստրիտի բուժման դեպքում պետք է կարտոֆիլից (ցանկալի է օգտագործել նոր պալարները, ոչ թե նախորդ տարվանը) ստանալ թարմ հյութ եւ օրական 2 անգամ խմել կես բաժակ: Հյութը հաճելի դարձնելու համար կարելի է խառնել գազարի հյութի հետ, այն օրգանիզմը մաքրող մեծ հատկությամբ է օժտված: