Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կոտրել է ոտքը։ Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին՝ լեռնադահուկորդային հանգստավայրում, որտեղ Շվարցենեգերը հանգստանում էր իր ընտանիքով։ Նահանգապետն ընկել է դահուկով սահելիս։
Առնոլդ Շվարցենեգերին զննող բժիշկները հայտնում են, որ կոտրվել է նրա աջ ազդրը։ Նահանգապետը հրաժարվել է վիրահատությունից։ Նա պատրաստվում է մինչեւ Սուրբ ծննդյան տոները մնալ այս հանգստավայրում եւ միայն հետո կհամաձայնի ենթարկվել վիրահատության։