Իտալացի մոդելյոր եւ դիզայներ Ջորջիո Արմանին Սուրբ ծնունդի տոների կապակցությամբ բաժակներ է թողարկել, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը կտրվի ՄԱԿ-ի Փախստականների հիմնադրամին: Հեղինակային դիզայնով եւ «Հույս» մակագրությամբ մեծ բաժակների գաղափարը մոդելյորի մոտ ծնվել է Շանհայ կատարած այցի ժամանակ: Վարպետի այս գլուխգործոցն արդեն վաճառվում է Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ՝ ինտերնետ-խանութներում: Շուտով այն վաճառքի կհանվի նաեւ ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: 2004-ից Արմանին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է եւ օգնել է ավելի քան 20 մլն փախստականների: