«Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Lexus մակնիշի ավտոմեքենաներից մի քանի մոդելների նավիգացիոն համակարգերը եւ մեքենայի ներքին համակարգիչը ենթարկվում են Gavno եւ Cabir վիրուսների, որոնք աշխատում են Symbian օպերացիոն համակարգի միջավայրում: Այս պահին նման դեպքեր են արձանագրվել LX470 եւ Landcruiser 100 մոդելների մեքենաների հետ: Մասնագետները դեռեւս այդ վիրուսի դեմ պայքարի ձեւը չեն գտել: Այս վիրուսները վտանգավոր չեն մեքենայի համար, սակայն դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ մի վիրուս ազդի մեքենայի արգելակիչի եւ շարժիչի աշխատանքի վրա: