Դդում

23/12/2006

Բաղադրությունը: Ջուր` 94-95%, ազոտային նյութեր` 0,3-0,4%, ճարպեր` 0,06%, էքստրակտային նյութեր` 4%, բջջաթաղանթ` 0,3-0,4%, վիտամիններից` 2,5-5 մգ C, 5 մգ A:

Կիրառությունը: Դդումը միզամուղ է, քունը նորմալացնող, լեղամուղ: Սերմերը կիրառվում են ժապավենաձեւ որդերի դեմ:

Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ դդումն օգտակար է կիրառել գլխային ուռուցքների, մենինգիտի դեպքում, այն փայլեցնում է ատամները, օգնում հազի եւ կրծքային ցավերի բուժմանը: Թարմ հյութն օգնում է դեղնախտի, լյարդի հիվանդությունների դեպքում:

Մոխիրն օգնում է նյարդային խոցերի բուժմանը:

Պատէհին գրում է, որ եփված դդմի հյութն աչքի մեջ կաթեցնելուց մաքրում է դեղնախտի հետեւանքով առաջացած աչքերի դեղնությունը, իսկ դդմի մոխիրը քացախի հետ մարմնին քսելու դեպքում բուժում է խոցերը, դադարեցնում է վերքից արյունահոսությունը: Սերմերից ստացված յուղը նպաստում է ականջների ու աղիների հիվանդությունների բուժմանը: Եթե հասունացած դդմի վրա անցք բացվի եւ լցվի երկաթի մանր կտորներ ու ստվերում պահվի 40 օր, այնուհետեւ քամվի ծորացող սեւ ջուր, այն մազերը կներկի խիտ սեւ գույնի: