«Ֆորբսը» կապ չունի Ծառուկյանի հետ

22/12/2006

«Ֆորբս» ամսագրի լույս տեսնելուց հետո շատ թերթեր եւ լրատվական գործակալություններ` «Հայկական ժամանակ», «Հայք», «Ֆորբսի» անունից տպել են թվեր, հարցումներ, որոնք իրականում «Ֆորբսի» հետ որեւէ առնչություն չունեն. փորձ է արվում քաղաքականացնել ու սեփական ցանկությամբ մեկնաբանել մեր հրապարակումները, մանավանդ, որ նման տվյալներ մեր ամսագրում չկան: Զարմացած եմ, որ քաղաքացիական հասարակության կայացման մասին ամեն օր բարձրաձայնող թերթը չի պահպանում լրագրողական տարրական էթիկայի կանոնները: Ես հայտարարում եմ, որ ամսագիրը կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ, չի ֆինանսավորվում նրա կողմից. այս ամենը դեզինֆորմացիա է, որը տարածվում է միայն քաղաքական նպատակներով: Նրանք, ովքեր ամսագրի մեջ փնտրում են ինչ-որ քաղաքական թիմի ստվեր եւ չեն կարողանում հասկանալ, որ ամսագիրը պարզապես լրագրողական անկախ թիմ է, լուրջ պրոբլեմներ ունեն բարոյականության հետ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագիր Պետրոս Ղազարյանը: