Կիտրոն

16/12/2006

Դոկտոր Ժիարդերոն խորհուրդ է տալիս կիտրոնի հյութն ամեն 2 ժամը մեկ ճաշի գդալով ընդունել քրոնիկական թութքի, պոլիսերոզիտի դեպքում:

Ժոբերն առաջարկում է կիտրոնի հյութը գանգրենայի դեպքում: Բուխանը կիտրոնի կեղեւն օգտագործում է պոդագրայի, ախորժակի կորստի, սկորբուտի, նյարդային հիվանդությունների դեպքում:

Գորյաինովը հյութն օգտագործում է մաշկային ցանի, պզուկների դեմ:

Շնեյդերը հաստատում է, որ հյութը նպաստում է ջրգողության բուժմանը, անգամ եթե այլեւս ոչ մի դեղամիջոց չի օգնում: Ս. Կորինտելը կիտրոնով բուժում էր խոր ռեւմատիզմը, պոդագրան, ստամոքսային կատարները: Նա բուժումը սկսում էր նրանից, որ հիվանդին տալիս էր 1 ամբողջական կիտրոն` ուտելու, եւ ամեն օր ավելացնում էր եւս մեկը, հասնելով մինչեւ 20 հատի եւ դրանով ավարտում էր բուժման կուրսը:

Ա. Խատովերը կիտրոնի հյութն օգտագործում էր ուրիշ դեղամիջոցների հետ կանացի գոնորեան բուժելու համար: Հյութը օգտագործվում էր որպես քսուք` դրանով անբարենպաստ (թթվային) միջավայր ստեղծելով հարուցչի համար եւ շարունակ բարձրացնելով հյուսվածքների դիմադրողականությունը: