Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի հավաստմամբ, այս տարի եւս աշնանային ու գարնանային մեկշաբաթյա արձակուրդները միացվել են ձմեռայինին, որը կսկսվի դեկտեմբերի 25-ին եւ կավարտվի 2007թ. հունվարի 21-ին: Դպրոցներում ուսումնական գործընթացը կավարտվի 2007թ. մայիսի 25-ին: Այս օրերին քննարկվում են նաեւ 2007-2008թթ. ուստարվա աշխատանքային ծրագրերը, համաձայն որոնց` եկող տարի 32 դպրոցներ պետբյուջեի հատկացումներով կհիմնանորոգվեն. տրամադրված գումարը 3 անգամ ավելի է, քան 2006թ.: