Մրգերի բուժական հատկությունները սերկեվիլ

12/12/2006

Բաղադրություն: Ջուր` 80%, շաքարներ` 10-10,5%, ազոտային նյութեր` 0,35-0,45%, չլուծվող նյութեր` 14-16%, խնձորաթթու`0,25-0,30%, դաբաղանյութեր` 0,03%, բջջաթաղանթ` 2,5-3%, մոխրային մնացորդ` 0,35%, մակրո եւ միկրո էլեմենտներ (կալցիում, երկաթ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր): Պարունակում է նաեւ 10-20 մգ C, B, խմբի վիտամիններ:

Կիրառումը: Հին աշխարհի բոլոր բժիշկները խորհուրդ են տվել սերկեւիլը կիրառել աղիքային հիվանդությունների`դիզենտերիայի, լուծի, հետանցքի ճաքվածքների դադարեցման նպատակով:

Ըստ Կոստելենի` սերկեւիլը, որն ավելացվել է թոքախտով հիվանդի սննդակազմին, օրգանիզմ տանին մտցնելու լավագույն ձեւն է: Ռուսները կորիզի եփուկից ստացված լորձն օգտագործում են այրվածքներին, պտուկների ճաքերին քսելով, աչքերի բորբոքումների, կոկորդային ցավերի, արյունոտ լուծի, բրոնխիտի, կոլիտի, գազերի կուտակման դեպքում:

Հայերը կորիզներից ստացված լորձն օգտագործել են ուժեղ հազի դեպքում: Սերկեւիլի բուժական հատկությունները հիմնականում արտահայտվում են ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների բուժմամբ: Ամիրդովլաթը նշում է, որ ծաղիկների հյութը աչքի մեջ կաթեցնելուց բարելավում է տեսողությունը, պտուղներն ամրացնում են սիրտը, դադարեցնում դաշտանը, օգնում միզումից առաջացող այրոցի դեպքում, մաքրում լյարդը, ստացված յուղը չափավորում է առատ քրտնարտադրությունը: