Նոր են հիշել

07/05/2005

Ձմռան ավարտից մեկ ամիս առաջ իշխանությունները հիշել են, որ պետք է իրականացվի ճանապարհների ձմեռային պահպանություն: «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ը մամուլում հայտարարություններ է զետեղել հանրապետության գրեթե բոլոր մարզերի ավտոճանապարհների ձմեռային պահպանության համար անցկացվող մրցույթների մասին: Ստացվում է, որ մինչ այսօր ոչ ոք չի զբաղվել ճանապարհները մաքրելու գործով, բնականաբար, խնայվել են նաեւ պետբյուջեից հատկացված գումարները՝ վարորդների եւ ուղեւորների անվտանգության հաշվին: