Սառը եւ տաք թրջոցներ

10/12/2006

Բույսերի վրա պետք է լցնել եռացրած ջուր, թողնել 10 րոպե, հետո քամել։ Առանձին ամանի մեջ լցրեք սառը ջուր եւ պատրաստեք 2 մաքուր սրբիչ։ Սրբիչներից մեկի ծայրը թրջեք տաք եփուկով, քամեք եւ դեմքին պահեք 5-10 րոպե։ Մյուս սրբիչը թրջեք սառը ջրով, դեմքին պահելով 3-5 րոպե։ Տաք եւ սառը թրջոցներն իրար հաջորդեք 3 անգամ։

Դրանք պետք է անել պառկած, մկանները լրիվ թուլացրած վիճակում, դանդաղ եւ խորը շնչառությամբ։ Ջրի ջերմաստիճանը պահպանելու համար սառը ջրի մեջ գցեք սառցի կտորներ, իսկ տաք եփուկը դրեք շատ ցածր կրակի վրա։

Տաք թրջոցները հակացուցված են դեմքի կարմրության, բորբոքված եւ գրգռված մաշկի համար։ Նման դեպքում օգտակար են միայն սառը թրջոցները։

Վարդի տերեւները հանգստացնում են մաշկը։ Կես բուռ վարդի տերեւների վրա լցրեք 1 լիտր եռացրած ջուր, 10 րոպե թողնելուց հետո տաքացրեք, չհասցնելով եռման աստիճանի, վերցրեք կրակի վրայից եւ քամեք։

Վաղինակ կոչվող ծաղիկն օժտված է բուժիչ ուժեղ հատկությամբ։ Եփուկը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում մաշկը, բուժում վերքերը։ Իջեցնում է ճարպագեղձերի արտազատական գործունեությունը։ Օգտակար է հատկապես ճարպոտ մաշկի համար։

– Արեւքուրիկի եփուկը մաքրում, սպիտակեցնում եւ թարմացնում է մաշկը։ Բուժում է մանր վերքերը, Օգտակար է ճարպոտ, կոշտ, անհարթ, լայն ծակոտիներով մաշկի համար։

– Սամիթի եփուկը հարթեցնում է չոր, անհարթ, թեփոտ մաշկը։

– Մաղադանոսն օժտված է հակաբորբոքային, հանգստացուցիչ հատկությամբ։ Օգտակար է գերզգայուն մաշկին։

– Դաղձի եփուկը բարերար ազդեցություն ունի լայն ծակոտկեն, ճարպոտ մաշկի վրա. նեղացնում է արյունատար անոթները, հարթեցնում է մաշկը եւ վերացնում թորշոմությունը։

– Մեղվամոմի եփուկը թարմացնում է թորշոմած, ծերացած մաշկը։ Օգտակար է հատկապես միգրենի դեպքում։

– Երիցուկի եփուկը բարերար ազդեցություն ունի բոլոր տիպի մաշկերի, հատկապես` չոր, թեփոտ մաշկի վրա։ Օժտված է սպիտակեցնող, հանգստացնող եւ հակաբորբոքային հատկությամբ։

– Լորենին կարգավորում է նյութափոխանակությունը։ Մաքրում է մաշկը։ Խորհուրդ է տրվում լորենին զուգակցել երիցուկի հետ։