Քննարկեք «Պրեսսինգի» հետ

18/11/2006

«Պրեսսինգ» վերլուծական ակումբն իր երկու ամսվա գործունեության ընթացքում քննարկումներ է կազմակերպել արդեն 6 արդիական ու կարեւոր հասարակական, քաղաքական, տնտեսական թեմաների շուրջ: Ակումբը հյուրընկալում է տարբեր՝ եւ ընդդիմադիր, եւ իշխանամետ քաղաքական գործիչների, տարբեր ոլորտների պաշտոնյաների, մասնագետների, գործարարների, տնտեսագետների, լրագրողների, իրավաբանների: Ակումբի յուրաքանչյուր քննարկում հրապարակվում է «168 Ժամ» թերթի շաբաթ օրվա համարում, ինչպես նաեւ` թերթի ինտերնետային կայքէջում (www.168.am)՝ «Պրեսսինգ» խորագրում: Քննարկվող հիմնահարցերի շուրջ հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները, ինչպես նաեւ` մասնագիտական դիտարկումները կարեւորագույն նշանակություն կարող են ունենալ այդ հիմնահարցերի լուծման գործում: «Պրեսսինգ» ակումբն առաջարկում է արձագանքել քննարկումների արդյունքներին` ձեր տեսակետները հայտնելով: Հետաքրքիր դիտարկումները կքննարկվեն «Պրեսսինգ» ակումբի եւ «168 Ժամ» թերթի մասնագետների կողմից եւ կտպագրվեն «168 Ժամում»: Ի դեպ, ձեր կողմից կարող են նաեւ քննարկման նոր թեմաներ առաջադրվել:

Գրեք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեով: