«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջի համաձայն, ՀՀ ԿԲ-ն երեկ հրապարակել է 2006թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ հայաստանյան առեւտրային բանկերի նկատմամբ ԿԲ կողմից սահմանված բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 5%-ը գերազանցող եւ 180 օր ժամկետանց պարտավորություններ ունեցող անպարտաճանաչ պարտապանների ցանկը: Վերջինս ներառում է 21 իրավաբանական անձանց եւ երկու անհատ ձեռնարկատերերի: ՀՀ անպարտաճանաչ վարկառուներն են` «Լույս» ՓԲԸ, «Էլիտար տուն» ՍՊԸ, «ԱԼԿՈՆ» ՓԲԸ, «Մելմո» ՓԲԸ, «Ատլաս» ՍՊԸ, «Ինտերմոթոր Երեւան» ՍՊԸ, «ԳՌԱԱՍ» ՍՊԸ, «ԼՈՔ» ՓԲԸ, «ՆԵՈՍԻԹԻՆԳՍ» ՍՊԸ, «Եղվարդի համակցված կերեր» ՓԲԸ, «ՈՒՆԻՎԵՐՍԱԼՇԻՆ» ՍՊԸ, «Արարատի բրդի վերամշակում» ԲԲԸ, «ԱգրինԷքս» ԲԲԸ, «Ապարան» ՍՊԸ, «ՍՏԱՐՏ ՔԵՐԳ» ՍՊԸ, «ՆԱՅԹԵՔՍ» ԲԲԸ, «Արաքս եւ Կոստան» ՍՊԸ, «ԳԵՂԱՄԱ» ԲԲԸ, «Ակորդ-Գրուպ», «GAAS FISHERIES» ՍՊԸ եւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Հրազդանցեմենտ» ՍՊԸ: