ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հաստատել է 8 ՊՈԱԿ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենների թեկնածությունները: «ԱրմԻնֆո»-ի փոխանցմամբ` վերջերս կայացած նիստերում նախագահությունը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատել է Ռուբեն Սաֆրաստյանի թեկնածությունը, ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է՝ Պավել Ավետիսյանը, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում՝ Տիգրան Զարգարյանը, ԳԱԱ ցեղասպանության թանգարան՝ ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Հայկ Դեմոյանը, ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում` Արամ Պապոյանը, ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն` Արսեն Հախումյանը, ԳԱԱ ֆիզիկայի կիրառման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն՝ Արտակ Մկրտչյանը, ԳԱԱ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում՝ Հայկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ 65 տարին լրանալով՝ իրենց պաշտոններից ազատվել էին 23 տնօրեն: