«Եթե Սոչիում կործանված Ա-320 ինքնաթիռում իրոք տեղի ունեցած լիներ քրեական պարզաբանում, եւ դա ինքնաթիռի կործանման պատճառ դարձած լիներ, այդ մասին վաղուց հայտարարված կլիներ պաշտոնական մակարդակով»,- լրագրողներին երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Չէ՞ որ այդ գործի հետաքննությունը վարում էր ոչ միայն հայկական կողմը, այլեւ ՌԴ-ն, ինչպես նաեւ` ինքնաթիռն արտադրած «Էյրբաս» ֆրանկոգերմանական կոնցեռնը: Եթե իրոք նման բան տեղի ունեցած լիներ, ռուսաստանցի եւ ֆրանսիացի փորձագետները չէին թաքցնի եւ հրապարակավ կհայտարարեին», – ասել է Ս. Սարգսյանը: