Բուսակեր դառնա՞նք

04/11/2006

«Եթե դուք տեսնեք, թե նույնիսկ ամենալավ երեւանյան խանութներն ինչպես են միս ստանում, անմիջապես բուսակեր կդառնաք»,- երեկ ասաց «Սթար» խանութների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Դժգոհելով նաեւ մսի պասաժների սանիտարական վիճակից` նա նշեց, թե «օրինակ, ԳՈՒՄ-ի շուկայի մսի պասաժները լինելու իրավունք չունեն»: Իսկ Համաշխարհային բանկը ՀՀ կառավարությանն է ներկայացնում սննդի անվտանգության եւ ագրարային անվտանգության կառավարմանը վերաբերող գործողությունների մի ծրագիր, որն առաջարկում է հրաժարվել ԳՈՍՏ-երից, ներմուծել նոր ստանդարտներ, կատարել այլ բարեփոխումներ: Ծրագրի իրականացումը կարժենա մոտ 7,7 մլն դոլար: