70 մլն դոլարի վարկ «Նաիրիտին»

04/11/2006

ԱՊՀ Միջպետական բանկը 70 մլն դոլարի վարկային գիծ է բացել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերակառուցման նախագծի ֆինանսավորման համար: Այդ մասին ԱՊՀ Միջպետբանկի խորհրդի 33-րդ նիստի արդյունքներին նվիրված երեկվա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Տ.Սարգսյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում ներկայացվել է տվյալ նախագծի կատարման հաշվետվությունը: Գնահատվել են այն ռիսկերը եւ նորմատիվային պահանջները, որոնցով պետք է առաջնորդվի «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» բրիտանա-իռլանդական ընկերությունը, որը վերջին շրջանում հանդես է գալիս որպես քիմիական հսկայի բաժնետոմսերի սեփականատեր: ՀՀ ԿԲ նախագահն ավելացրեց նաեւ, որ Միջպետբանկը վարկային գծի կեսից ավելին արդեն տրամադրել է: