Լինսի հիմնադրամը ՀՀ կառավարությանը կտրամադրի եւս 100 մլն ԱՄՆ դոլարի
չափով վարկ՝ ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Կառավարությունը
նախատեսում է այդ միջոցների մեծ մասն ուղղել գյուղատնտեսության
վարկավորմանը՝ մրցույթով ընտրվող բանկերի միջոցով: Որպես կանոն՝ ընտրվում
է «Կոնվերս» բանկը եւ այս անգամ էլ, երեւի թե, բացառություն չի լինի: