Որեւէ մեկը չի բացառում

01/11/2006

«Ձեզանից որեւէ մեկը բացառո՞ւմ է, որ ինքը կարող է նախագահի թեկնածու լինել»,- անդրադառնալով արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ 2008-ին ՀՀ նախագահի թեկնածու լինելու հավանականության մասին հարցին՝ նշել է Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Իսկ չե՞ք կարծում, որ վերջին շրջանում Վ. Օսկանյանի հայտարարությունները հենց այդ տրամաբանության վրա են կառուցված» հարցին էլ ՀՀ նախագահի խորհրդականը պատասխանել է, թե ինքը չի կարծում, թե ազգային անվտանգության հարց է այն, թե ով՝ ինչ է հայտարարում իր ապագա կյանքի մասին: