Մեզ ուտելու են

31/10/2006

«Մեր տանը ռուս նկարիչներ էին հավաքված, զրուցում էինք: Նրանք ինձ ասացին. «Դուք մեզ շա՞տ եք սիրում»: Ես պատասխանեցի. «Եթե կարողանայինք ձեզ չսիրել, չէինք սիրի: Մենք այլընտրանք չունենք»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Վերջինս երեկ նաեւ նշել է, թե «եթե լրիվ տրվենք` մեզ ուտելու են»: Նա գտնում է, որ պետք է ազատվել մեծ եղբոր բարդույթից եւ բարձրացնել մեր «ինքնահարգանքի գիտակցությունը»: