ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ 2007թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իրենց խմբակցությունն առաջարկելու է ավելացնել խորհրդային ավանդների փոխհատուցման գումարները. «Մենք առաջարկում ենք փոխհատուցման գումարները հասցնել 3-4 միլիարդ դրամի»: Նշենք, որ 2006թ. բյուջեով ավանդների փոխհատուցման համար առանձնացվել էր 1 միլիարդ դրամ, որից 920 միլիոնը պետք է ծախսվեր բուն փոխհատուցման վրա, իսկ 80 միլիոնը՝ սպասարկման ծախսերի: