Հունվարի 1-ից Երեւանից Մոսկվա ավիափոխադրումներն իրականացնում է «Արմավիա» ընկերությունը, որը մենաշնորհային դիրք է գրավել այս շուկայում:
Այդ պատճառով էլ հայ ուղեւորները Մոսկվա հասնելու համար պետք է վճարեն նվազագույնը 187 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ նույն տոմսն արժեր 142 ԱՄՆ դոլար եւ ավիափոխադրումներն էլ «Արմավիայի» հետ միասին իրականացնում էր նաեւ «Հայկական ավիաուղիները»: