Գրեյփֆրուտը կարող է հղիության պատճառ դառնալ

07/05/2005

Բժիշկները պնդում են, որ ցիտրուսային մրգերն օգտակար են առողջությանը,
սակայն ոչ բոլորին է հայտնի, որ օրինակ գրեյփֆրուտի հյութը որոշ
դեղամիջոցների հետ համադրելը կարող է մահացու լինել մարդու համար: Այն
մարդը, որի արյան մեջ խոլեստերինի քանակությունը մեծ է, կամ էլ
սրտանոթային հիվանդությունների հակվածություն ունի, պետք է խուսափի
ցիտրուսային մրգեր ուտելուց կամ հյութեր խմելուց: Իսկ եթե կինը, որը
հակաբեղմնավորիչներ է ընդունում, օրական մի քանի բաժակ գրեյփֆրուտի հյութ
է խմում, մի օր զարմանքով կարող է հայտնաբերել, որ շուտով մայր է
դառնալու: Բանը նրանում է, որ գրեյփֆրուտը արգելափակում է կոնտրացեպտիվի
ազդեցությունը: Որոշ հակաբիոտիկներ ու հակադեպրեսանտներ՝ խառնվելով
ցիտրուսների հետ, չեն կարող գործել ինչպես հարկն է, եւ արդյունքում
ապաքինումը դանդաղում է:

Ն. Հ.