Փակ, գաղտնի քվեարկությամբ 56 կողմ ու 22 դեմ ձայների հարաբերակցությամբ երեկ պատգամավորներն ԱԺ արտահերթ նիստում Հակոբ Հակոբյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից ու հանձնեցին «արդարադատության կայացմանը»: Երեկ իր վերջին խոսքում Հակոբ Հակոբյանը սենսացիոն հայտարարություն է արել. նա «հաթաթաներ» տալով ակնարկել է, թե մինչ այդ իրեն չեն ձերբակալել, քանի որ ամեն մեկն իր «փայը» վերցրել ու գնացել է՝ մոռանալով պետությունն ու պետության «շահը»: Իսկ ինչ վերաբերում է լուրերին, թե Հ. Հակոբյանի «ռազբորկան» եղել է Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության ղեկավար Գրիշա Սարկիսյանի հետ, դրա համար էլ նման ավարտ ունեցավ, ապա Հ. Հակոբյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել է. «Գրիշը իմ ընկերն ա, ես կարամ զանգեմ խոսամ, ամեն ինչ հարթվի, բայց իրանք կապ չունեն ոչ մի բանի հետ: Տղայական ռազբորկա էր»: Ավելին, Հ. Հակոբյանն իրեն «պաստավկա» անելու մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում՝ վստահեցնելով, որ իր եւ Գրիգորի Սարկիսյանի հարաբերությունները ջերմ են, իսկ «Ռոբերտ Քոչարյանն էլ նման պատվեր չի իջեցրել»:
Կարդացեք Հակոբյանին տվին