Անհանգիստ նստեք

15/10/2006

Երեկ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեց՝ ըստ իր սեւ ցուցակի ո՞վ է լինելու հաջորդ պատգամավորը, որին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրով մտնելու է ԱԺ: Ի պատասխան` Աղվան Հովսեփյանն ասաց, թե ինքը նման ցուցակ չունի: Հմայակ Հովհաննիսյանը հանգիստ շունչ քաշելով շրջվել է իր գործընկերների կողմն՝ ասելով. «Կարող ենք հանգիստ նստել»: Բայց Ա. Հովսեփյանը հասցրել է զգուշացնել, որ՝ եթե ասում է` նման ցուցակ չկա, ապա չի նշանակում, թե նման միջնորդություններ չի ներկայացնելու: