Թող փորձեն

15/10/2006

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ դժգոհում էր, որ ԱԺ երեկվա արտահերթ նիստը սկսելուց առաջ իրենք շնորհակալություն չհայտնեցին Ֆրանսիային` Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրինագիծն ընդունելու համար: Մեր թղթակիցը հետաքրքրվեց` արդյոք ճիշտ չէ՞ր լինի նման օրենք նախ Հայաստանն ունենար, հետո Ֆրանսիան, այլապես ստացվում է, որ Ֆրանսիայում չի կարելի այն հերքել, իսկ Հայաստանում կարելի է: Ի պատասխան` Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ինչի՞, Հայաստանում հերքո՞ւմ են»: Իսկ եթե հերքե՞ն` հարցին էլ պատասխանեց. «Թող հըլը փորձեն»: