Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է «Հերբալայֆ» դեղագործական
«աղանդը»: Զարմանալի չէ, որ այն մուտք էր գործել Հայաստան 90-ականների
սկզբներին, երբ տնտեսական խառնաշփոթում որոշ ձեռներեցներ այս կերպ
գումարներ վաստակելու ոչ անարդյունք փորձեր կատարեցին: «Հերբալայֆ»-ն իր
ցանցային մարքետինգի շրջանակներում քարոզում ու տարածում էր տարբեր
նշանակության սննդային հավելումներ: Այս ապրանքանիշն ունիվերսալ դարձավ
բազմաբովանդակ սննդային հավելումների ու նիհարեցնող դիետաների նկարագրման
համար, թեեւ նրա արդյունավետությունը մինչեւ օրս կասկած է հարուցում: Եթե
«Հերբալայֆ»-ն աշխատում էր առանց գրանցման՝ շրջանցելով դեղատները, գործի
մեջ ներգրավելով «առողջ ապրելակերպի» ջատագովներին ու տարածելով ապրանքը
յուրայինների շրջանում, ապա 1998-ից ի վեր սննդային հավելումները մտան
շուկա, որը կարգավորվում է պետության կողմից: Սակայն «Դեղերի մասին» ՀՀ
օրենքը չէր նախատեսում սննդային հավելումների պարտադիր գրանցում, ինչից եւ
օգտվում են արտադրող ու ներկրող ընկերությունները, աշխատելով ստվերում: Ի
դեպ, այս ապրանքների գրանցումը կարելի է կատարել ոչ միայն
դեղգործակալություններում, այլեւ պետստանդարտով, քանի որ դա ոչ դեղ է, ոչ
էլ սննդամթերք, այլ միջանկյալ օղակի ապրանք: Կենսաակտիվ հավելումները
մեծամասամբ բուսական կամ հանքային ծագում ունեն եւ նախատեսված են
օրգանիզմի համար անհրաժեշտ սննդարար նյութերի ու վիտամինների մշտական
պակասը լրացնելու համար: Սակայն բուսական հավելումների անվան տակ հաճախ
հանդիպում են պատրաստուկներ, թեյեր ու կոկտեյլներ, որոնք ունակ են
առաջացնել բուժական էֆեկտ, կամ, ավելի ճիշտ, դեֆեկտ: Օրինակ,
յուրաքանչյուր նիհարեցնող թեյ ունի իր ազդեցության մեխանիզմը: Այն կամ
ներազդում է ախորժակի կենտրոնի վրա՝ ընկճելով այն, կամ պարունակում է
լուծողական նյութեր, կամ միզամուղ է: Ցանկացած նշված դեպքում թեյի
ազդեցությունը բացասական է, քանի որ նույնիսկ առողջ օրգանիզմը չի կարող
դիմադրել պարբերական փորլուծությանն ու օրգանիզմի ջրազրկմանը, որի ժամանակ
օրգանիզմը կորցնում է անհրաժեշտ նյութեր, ամինաթթուներ, էլեկտրոլիտներ՝
կալիում, նատրիում, ինչի հետեւանքով վատթարանում է մի շարք օրգան
համակարգերի գործունեությունը: Իսկ ախորժակի կենտրոնն ընկճող թեյերը
կախում են առաջացնում, նրանց ազդեցությունը տեւում է ճիշտ այնքան ժամանակ,
քանի դեռ օգտագործման են: Բավական է դադարեցնել այդ թեյի օգտագործումը,
մարդը սկսում է գիրանալ, քանի որ օրգանիզմը երկարատեւ քաղցից հետո իր
պաշտպանական ռեակցիան է տալիս: Սննդային հավելումների, թեյերի եւ նմանատիպ
այլ միջոցների մասին տեղեկություններ կարելի է քաղել ապրանքի պիտակի
նշումներից՝ անվանում, քանակական եւ նյութական բաղադրություն, նպատակը՝
հակաօքսիդանտ, հակասթրեսային, նիհարեցնող եւ այլն, ընդունման օրաչափը, եւ
ամենակարեւորը՝ «Ապրանքը նախատեսված չէ հիվանդության կանխարգելման կամ
բուժման համար» արտահայտությունը, որի բացակայության պատճառով սպառողը
թյուրիմացության մեջ է ընկնում: Նշվում են նաեւ արտադրող, փաթեթավորող ու
մատակարարող ֆիրմաների անվանումները: «Դեղգործակալություն» ՓԲԸ
Դեղագործական խորհրդի նախագահ Էլմիրա Ամրոյանի խոսքերով՝ գոյություն ունեն
նշաններ, որոնցով հնարավոր է ճանաչել կեղծ սննդային հավելումները:
«ԾՈչՌփպրՍՈ