Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է Անդրանիկ Մարգարյանին՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկելու համար Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին ԱԺ նախագահին առաջարկ ներկայացնելու հարցը: Արտահերթ նիստում Աղվան Հովսեփյանը պետք է պատգամավորների հետ քննարկի պատգամավոր Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին իր միջնորդագիրը: Իսկ մինչ այդ Հակոբ Հակոբյանը կլինի ազատության մեջ, քանի որ երեկ լրացել է նախնական կալանքի համար օրենքով սահմանված 72 ժամը:
Կարդացեք «Ճշտի» եւ օրենքի արանքում