Շատ հետաքրքիր նախագիծ

12/10/2006

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ «շատ հետաքրքիր նախագիծ» է համարել նորաստեղծ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը: Ըստ նրա, լիբերալ գաղափարախոսությունը, որին դավանում է «Այլընտրանքը», կենսունակ է աշխարհում եւ Հայաստանում: «Եթե ոչ այս ընտրություններին, ապա միգուցե 5 կամ 10 տարի հետո, շնորհիվ գլոբալիզացիայի, ինֆորմացիոն դաշտի բաց լինելու եւ արտաքինից եկած հոսանքների, լիբերալ աշխարհայացքի տեր մարդիկ մեզանում շատանալու են, հետեւաբար` լիբերալ ճակատն ունի հեռանկար»,- գտնում է Ա. Աշոտյանը: Վերջինս լիբերալների գոյությունն օգտակար է համարում իրենց` պահպանողականների համար: «Գիտե՞ք, սպիտակը երեւում է սեւի մոտ»,- առանց մանրամասնելու, թե տվյալ դեպքում սեւը կամ սպիտակն ով է, նշել է ՀՀԿ-ական պատգամավորը: