Ոստիկանությունը դիմում է ականատեսներին

12/10/2006

Ըստ Հայաստանի ոստիկանության կայքէջի, շարունակվում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ծեծի գործով նախաքննությունը: Ոստիկանությունը դիմում է այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է, որ ականատես եղած լինեն դեպքին եւ կարող են արժեքավոր տեղեկություններ հայտնել հանցագործի ինքնությունը պարզելու եւ նրան հնարավորինս արագ հայտնաբերելու համար: Նման տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել 23-02-02, 27-02-02 հեռախոսահամարներով: Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկություններ հայտնողների գաղտնիությունը: